Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում բուք է, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ[/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի են Երևան-Ապարան ավտոճանապարհի 68-70 կմ-ն, Սոթք-Քարվաճառ, Կայք-վարդենիս, Սիփան-Գեղաձոր, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ և Մռավյան գյուղերի, Ծաղկահովտի տարածաշրջանի ավտոճանապարհները:
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում բուք է:
Կապան-Գորիս ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
[b]Լարսի մասին[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ միայն բեռնատարների համար.
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 580 բեռնատար:
[color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]