211652_close_icon
views-count8408 դիտում article-date 17:18 13-12-2016

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն. Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին (Ծիլքար գյուղի մոտ)` վրաբեր ձյուն:[/color] Արագածոտնի մարզի Քուչակից Ափնա գյուղ տանող ճանապարհահատվածին, Մելիք-Արագած, Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:

Նմանատիպ նյութեր