211652_close_icon
views-count2324 դիտում article-date 17:53 04-02-2020

Լա Լիգայի պաշտոնական թվիթերը շփոթել է «Բարսելոնայի» խաղացողներ Ֆատիին և Սեմեդուին

Լա Լիգայի պաշտոնական թվիթերը գրառում է հրապարակել, որտեղ «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիին շփոթել է թիմի պաշտպան Նելսոն Սեմեդուի հետ: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Ֆատին դուբլի հեղինակ էր դարձել «Լևանտեի» հետ խաղում և դարձել իսպանական առաջնության պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը դուբլ է ձևակերպել: Խաղի պահին Ֆատին եղել է 17 տարեկան և 94 օրեկան: Լա Լիգայի գրառման մեջ նշված էր. «Նույնիսկ Անսու Ֆատիի հավատը չի գալիս, որ մտել է Լա Լիգայի պատմության մեջ»: Սակայն գրառմանը կցվել է «Բարսելոնայի» պորտուգալացի պաշտպանի լուսանկարը: Այս սխալը անմիջապես բազմաթիվ հումորների և կատակների տեղիք է տվել համացանցում:

Նմանատիպ նյութեր