211652_close_icon
views-count1021 դիտում article-date 16:06 01-11-2014

Դեսպան Ադոնցը և Բարսելոնայի քաղաքապետը քննարկել են Երևանի և Բարսելոնայի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 23-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Բարսելոնայի քաղաքապետ Խավիեր Տրիասի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչ Ա. Մայիլյանը: Հանդիպման սկզբում քաղաքապետը ներկայացրեց Կատալոնիայում տեղի ունեցող գործընթացները և դրանց հեռանկարները, ինչպես նաև ընդգծեց Երևանի քաղաքապետարանի հետ երկու քաղաքների միջև համագործակցության օրակարգ ձևավորելու և իրագործելու իր հետաքրքրությունը: Անդրադարձ կատարվեց Բարսելոնայում հայ համայնքին վերաբերող հարցերին: Քաղաքապետի խնդրանքով դեսպան Ադոնցը համառոտ ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, տարածաշրջանային այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր