211652_close_icon
views-count4208 դիտում article-date 18:18 12-05-2017

Ֆրանսիայի հավաքականի թվիթերը շնորհավորել է Վարանին` չհիշատակելով Բենզեմային

Ֆրանսիայի հավաքականի պաշտոնական թվիթերը շնորհավորել է «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանին` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու առթիվ: Ընդ որում, այդ հաղորդագրության մեջ չի հիշատակվել մադրիդցիների մեկ այլ ֆրանսիացի խաղացող` հարձակվող Քարիմ Բենզեման: Ավելի ուշ, հավաքականի թվիթերում պարզաբանում է հայտնվել, որ նորությունները հրապարակվում են բացառապես այն խաղացողների վերաբերյալ, որոնք ազգային հավաքականում հանդես են եկել 2016 թվականին: Վերջին անգամ Բենզեման Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղադաշտ է մտել 2015 թվականի հոկտեմբերին: Դեկտեմբերին նա թիմից հեռացվել էր` «Լիոնի» կիսապաշտպան Մատյե Վալբուենայի շանտաժի աղմկալից սկանդալին առնչվելու համար և բաց թողել Եվրո-2016-ը:

Նմանատիպ նյութեր