40434 դիտում
15:45 04-02-2020
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. ուժեղ քամու հետևանքով հսկայական եղևնին կոտրվել և ընկել է «Բերդ« բժշկական կենտրոնի տանիքի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով հսկայական եղևնին պոկվել և ընկել է Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնի տանիքի թիթեղյա ծածկի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները մասնատել և հեռացրել են տանիքի վրա ընկած ծառը և սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը։
Լուսանկարները Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+