46018 դիտում
10:49 05-06-2022
Արտակարգ դեպք Աբովյանում. ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է մի քանի ավտոմեքենաների վրա. օպերատիվ են գործել փրկարարներն ու Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 4 շենքի բակում ուժեզ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված վիճակում գտնվող ավտոմեքենաների վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի ընկնելու հետևանքով վնասվել է Mitsubishi Pajero io, Toyota Prius մակնիշի և մեկ այլ ավտոմեքենա: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդիկ Բաբայանն ու խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մովսիսյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 18 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկրարարները Աբովյան խոշորացված համայնքի կոմունալ տնտեսության աշխատակցիների հետ համատեղ էլեկտրական սղոցով ավտոմեքենաների վրայից հեռացրել են ծառը:
Օպերատրվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի բաժնի պետ Թադևոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+