4266 դիտում
23:14 02-02-2020
Վարազդատ Կարապետյան. Ոստիկանության և հատկապես Ճանապարհային ոստիկանության ուշադրությունը պետք է կենտրոնանա այս հարցի վրա
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր Գավառի տարածաշրջանի գյուղերում անչափահասների կողմից մեքենա վարելու բազմաթիվ դեպքեր հանդիպեցի։
Խնդրում եմ երեխաներին ու հատկապես նրանց ծնողներին՝ բացառել այս արատավոր պրակտիկան։ Բոլորս գիտենք, թե անցյալում ինչ ողբերգական հետևանքներ ենք ունեցել սրա պատճառով։
Ոստիկանության և հատկապես Ճանապարհային ոստիկանության ուշադրությունը պետք է կենտրոնանա այս հարցի վրա։
Ձեր խնդիրը ոչ թե պատժելը, տուգանելն ու տուգանքից տոկոս ստանալն է, այլ ԿԱՐԳԱՎՈՐԵԼԸ։
Կարգավորելու համար ճանապարհային ոստիկանության մեքենաները պետք է հերթապահեն խնդրահարույց կետերում՝ շուկաների մոտ, մեքենաների կուտակման վայրերում, ձնաբքի կամ մերկասառույցի ժամանակ, այլ ոչ թե սահմանափակող ճանապարհային նշանների կամ կտրուկ շրջադարձերի հարևանությամբ։
Կարգավորելը կարգազանցության կամ խախտման կանխումն է, այլ ոչ թե արձանագրումն ու տուգանումը։
Սա պետք է լինի ոստիկանության հիմնական կարգախոսը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
724 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին