1796 դիտում
09:42 29-01-2020
6 միլիոն ծառ ու քառորդ դարի աշխատանք Հայաստանում․ Armenia Tree Project. «Ամերիկայի ձայն»
Հայաստանում վերջին քառորդ դարի ընթացքում գործող Armenia Tree Project՝ Հայաստան Ծառատունկ Ծրագրի համար 2019-ը կարևորագույն հանգրվան էր, [url=https://www.amerikayidzayn.com/a/5262548.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին պատմել է ծրագրի գործադիր տնօրեն Ջեանմարի Պապելյանը.
«Սկսելով մեր աշխատանքները 1994-ին, մենք ընդհանուր առմամբ 6 միլիոն ծառ տնկեցինք Հայաստանում և Արցախում: Մեզ հաջողվեց նոր աշխատատեղեր ստեղծել, նոր կյանք հաղորդել Հայաստանի բազմաթիվ համայնքներին»:
Հայաստան - ծառատունկ ծրագրի հիմնադիրն է Բոստոնում բնակվող հայազգի հայտնի բարերար Քարոլին Մուգարը, ով 1992-ին Հայաստան ժամանելով, ականատեսն եղավ, թե ինչպես էին տներում տաքություն ապահովելու համար շրջափակման մեջ գտնվող Հայաստանի բնակիչները ստիպված ծառեր հատում: Մարդկանց անհրաժեշտ էր հույս տալ, հույս՝ դեպի ապագա:
Այսօր Հայաստան Ծառատունկ Ծրագիրն իր ոլորտում գործող առավել հայտնի բարեգործական կազմակերպությունն է, որն աշխատատեղերով է ապահովում Հայաստանի տասնյակ քաղաքացիների և օգնում տարածել շրջակա միջավայրի մասին գիտելիքները հայ մանուկների շրջանում: Կազմակերպությունը նախատեսում է նաև ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի կառավարության հավակնոտ ծրագրում:
«Քանի որ հաջորդ 30 տարիների ընթացքում Հայաստանը նախատեսում է կրկնապատկել իր անտառածածկ մակերեսը, Հայաստան - ծառատունկ ծրագիրը նախատեսում է ավելացնել տնկիների արտադրությունը, որպեսզի կարողանանք նպաստել այդ ծրագրին՝ տրամադրելով ծառատեսակների բազմազանություն: Այսօր Հայաստանում մենք ունենք 4 տնկարաններ, որտեղ աճեցնում ենք 50 տեսակից ավելի տնկիներ»:
Հայաստանի կառավարության նախաձեռնած ծրագրի շրջանակներում միայն 2020-ին անհրաժեշտ կլինի շուրջ 10 միլիոն ծառ տնկել, հիշեցնում է Armenia Tree Project կազմակերպության ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը:
Նրա խոսքով, չնայած դժվարություններին, սա մարտահրավեր է, որը Հայաստանն ի վիճակի է իրականացնել.
«10 միլիոն ծառ տնկելն այնքան հեշտ չէ: Բավականին ծանր աշխատանք է սպասվում և պետք է կարողանալ ներգրավել ամբողջ բնակչությանը, տարածքների ճիշտ ընտրություն պետք է կատարվի, որպեսզի ճիշտ տնկիները ճիշտ տեղում տնկվեն և հետագա խնամքի հարցեր առաջանալիս մենք կորուստներ չունենանք. Ծառ տնկելն ամենահեշտ բանն է, հետագա խնամքն է ամենադժվարը»:
Հայաստան Ծառատունկ Ծրագիրը պատրաստ է իր փորձառության և ուժերի ամբողջ ծավալով օգնել կառավարությանն իրականացնել նախաձեռնությունը, նշում է Հարությունյանն, ընդգծելով՝ հատկապես, որ «Թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած նոր կառավարության հետ աշխատանքն է՛լ ավելի դյուրին ու արագ է ընթանում:
Նմանատիպ նյութեր
3520 դիտում
23:03 26-01-2017
Քառորդ դարի ընթացքում Հայաստանի և Բուլղարիայի միջև գործընկերությունը շարունակական զարգացում է ապրել. ՀՀ ԱԳ նախարար
4015 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
10501 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am