211652_close_icon
views-count1470 դիտում article-date 22:45 05-11-2022

Հասարակությունը, որը կմեծացնի ծառ տնկող սերունդ, այլևս չի վերածվի ծառ հատող հանրության․ Տիգրան Ավինյանը կնոջ և դստեր հետ մասնակցել է ծառատունկին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով այսօր համապետական ծառատունկին իր մասնակցության մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

Այսօր կնոջս և մեր դստեր՝ Սոֆիայի հետ մասնակցեցինք Համապետական ծառատունկին:

«Սոֆիայի համար սա առաջին ծառատունկն էր: Ուրախ եմ, որ նրան այս փորձառությունը փոխանցելու և հարցերին պատասխանելու առիթ ստեղծվեց:

Համոզված եմ, որ այն հասարակությունը, որը կմեծացնի ծառ տնկող սերունդ, այլևս երբեք չի վերածվի ծառ հատող և բնությանը միտումնավոր վնաս հասցնող հանրության:

Հատուկ շնորհակալություն «Կանաչապատում և Շրջակա Միջավայրի Պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներին ծառատունկի գործընթացում մեզ ուղղորդելու և նվիրված աշխատանքի համար: Հույս ունեմ, որ նման կարևոր նախաձեռնությունները վարակիչ կլինեն և ամեն տարի կներգրավեն հանրության ավելի լայն շրջանակների»:

Նմանատիպ նյութեր