211652_close_icon
views-count2783 դիտում article-date 18:39 24-01-2020

Օլե-Գունար Սուլշեր. Կլոպը 4 տարի թիմ էր հավաքում. ինձ էլ է ժամանակ պետք

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ակումբին անհրաժեշտ է զգալի գումարներ ծախսել տրանսֆերների վրա՝ մրցաշարային իրավիճակը շտկելու համար: «Կարծում եմ, որ մենք գործերն առաջ տանելու մեր ճանապարհն ունենք: Իհարկե, մենք տեսնում ենք, որ մյուս թիմերի մոտ ամեն ինչ լավ է: Յուրգեն Կլոպը չորս տարի հավաքում էր իր թիմը, և հիմա նրանց մոտ ամեն ինչ հրաշալի է: Ես բազմիցս եմ ասել, արագ ամեն ինչ ուղղել հնարավոր չէ: Մի տրանսֆերային պատուհանի ընթացքում մենք 8-10 նոր խաղացող չենք ունենալու: Մենք ամռանն ենք ունեցել պատշաճ տրանսֆերային պատուհան, հունվարինը բարդ է: Սակայն հիմա մենք փորձում ենք ինչ որ բան անել», ասել է Սուլշերը:

Նմանատիպ նյութեր