Օլե-Գունար Սուլշեր. Պետք է «Սիթիի» հետ վերականգնենք մեր հեղինակությունը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գուներ Սուլշերը անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք հանդիպմանը:
«Սա լավագույն խաղն է, որը կարող էինք երազել, որովհետև մեր խաղացողները գրգռված են:
«Էվերթոնի» հետ խաղից (0:4) հետո մենք զրույց ենք ունեցել, տեսնում եք, թե ինչպես են բոլոր խաղացողները հիասթափված:
«Սիթիի» հետ խաղը իդեալական հնարավորություն է, որպեսզի վերականգնենք մեր հեղինակությունը: Մեր երկրպագուները մեզ աջակցելու են՝ անկախ արդյունքից, եթե «Սիթիի» հետ խաղում մեզ չխնայենք: Վստահ եմ, որ խաղացողներից ճիշտ պատասխան եմ ստանալու:
Մենք նրանց որպես պատիժ չենք վազեցրել դաշտով մեկ, ինչպես՝ հին, բարի ժամանակներում: Մենք նրանց վստահությամբ ենք աջակցում:
Իհարկե, տղաները գիտեն, որ հենց իրենց քաշեցին, թիմին և անձամբ ինձ, քանի որ ամեն ինչի համար ես եմ պատասխանատվություն կրում:
Ես նրանց հրահանգներ եմ տալիս, թե ինչպես գործել խաղադաշտում: Դա իմ պատասխանատվությունն է, որպեսզի նրանք ավելի լավ խաղան: Վստահ եմ, որ ճիշտ են արձագանքելու», ասել է Սուլշերը:
Նշենք, որ մանչեսթերյան դերբին կկայանա ապրիլի 24-ին: