Օլե-Գունար Սուլշեր. Սանչեսը կարող է խաղալ «Արսենալի» հետ, թեպետ նրան կսուլեն
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը պատմել է, թե ինչպես է թիմը պատրաստվում «Արսենալի» հետ Անգլիայի Գավաթի հանդիպմանը:
«Սանչեսը կլինի կազմում: Կարծում եմ, նրան դուր կգա, եթե երկրպագուները նրան սուլեն:
Ֆուտբոլիստին պետք է առաջ մղի հպարտությունը: Նա հիանալի էր մարզվում, նրա վերաբերմունքը աշխատանքին բարձր մակարդակի վրա, այնպես որ, հույս ունեմ, որ նա խաղից հաճույք կստանա», ասել է նորվեգացին:
Սուլշերը նաև հավելել է, որ Մարուան Ֆելայնին, Քրիս Սմոլինգը և Մարկոս Ռոխոն լոնդոնցիների հետ խաղը վնասվածքների պատճառով բաց կթողնեն:
«Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հունվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին: