Մենք ձեր «դառը անցյալը» չենք մոռացել և դուք նույնպես մի մոռացեք, պարոնայք իշխանության եկած ակտիվիստներ
Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հրաչյա Հակոբյանին մեկ օր է պետք եղել վերլուծել Աշոտյանի խոսքերը, քանի, որ նրա ենթագիտակցության ընկալումն ուղղակի բացակայում է:
Աշոտյանը իր խոսքում անրադարձ է կատարել վարչապետի հոգեհանգիստ չգնալուն և այն մտքին, որ այսպիսի առիթները հասարակությանը միավորելու, պետականության վերարժևորման առիթ են:
Սակայն այդ հարցազրույցը անբորայական է համարել մի մարդ,ում միակ արժանիքը այս կյանքում աներձագ լինելն է:Հասկանում ենք,որ դուք չեք կամենում հասարակության միավորումը,ձեր ոճը մարդկանց բաժանելն է:Անբարոյականությունը այն է,որ անանուն,առանց Հիմքերի գրված թերթի հոդվածը կարող ես ալիբի ստեղծել և մատուցել քո իսկ հարցազրույցներում,և կմկմալով չկարողանալ հիմնավորել ասածդ:Խորհուրդ կտամ խիստ ռեժիմով հետևես Աշոտյանի հարցազրույցներին,և օգուտ քաղես,հաճելին և օգտակարը համատեղելով:
Իսկ մենք ձեր «դառը անցյալը» չենք մոռացե´լ և դուք նույնպես մի մոռացե´ք պարոնայք իշխանության եկած ակտիվիստներ: