211652_close_icon
views-count745 դիտում article-date 13:53 01-01-2024

Ո՞վ է հայը, և ի՞նչ է ուզում նա․ անցյալը հիշելով՝ կորցնել հերթական ներկա՞ն, թե՞ ներկան անտեսելով՝ ձեռք բերել հերթական անցյալը․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է․

«Հայը Մասիսը տվել, բայց «Նոյյան տապանով» հպարտանում է, Ավարայրը հանձնել, բայց Վարդանանց պատերազմ է գովերգում, Երգիրն արդեն հարյուր տարուց ավել թուրքի լծի տակ, բայց նա Ղարս ու Մուշ է երգում...

Իսկ երբ Արցախն այսօր մահամերձ է և դեռ կարելի է փրկել, հայը լուռ է, կամ, եթե խոսում է, ապա նորից ու կրկին Հայկից, Ավարայրից, Ղարսից ու Մուշից...

Վերջապես, ո՞վ է հայը և ի՞նչ է ուզում նա,- անցյալը հիշելով, կորցնել հերթական ներկան, թե՛ ներկան անտեսելով, ձեռք բերել հերթական անցյալը...

Հ․Գ-...Եվ վերջում, որպես հետգրություն, ամենակարևորի մասին՝ շնորհավորեք միմյանց Ամանորի առթիվ և չմոռանաք գոռալ՝ ու ռ ա՜ա՜ա՜ ... Ցանկացողները կարող են նաև ոչ անհայտ տիկնոջ օրինակով պարել, ծափ տալ և, իհարկե, քահ-քահ ծիծաղել «հանուն ոչնչի» կամ էլ հանուն կորսվող ներկայի...»։ 

Նմանատիպ նյութեր