5115 դիտում
20:02 19-01-2020
Սա առանձին դեպք պետք է դիտարկել․ Արմեն Գրիգորյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին․ News.am
Կարող եմ ասել, որ բոլորն են հետաքրքրված, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հետաքննությունը հնարավորինս բաց լինի և հանրությունն ամբողջովին տեղյակ լինի։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հաղորդում է [url=https://news.am/arm/news/555357.html]News.am[/url]-ը։
«Եթե կան անվտանգության հետ կապված սպառնալիքներ, մենք ամբողջությամբ դեպքը կհետաքննենք, և հանրությանը կներկայացնենք»,-նշեց նա։
Հարցին՝ արդյոք Կուտոյանի անվտանգությունը ապահովելու անհրաժեշտություն չի՞ եղել որպես բացառիկ տեղեկատվություն կրող անձ, Գրիգորյանն ասաց․ «Քննչական մարմինը ինչ անհրաժեշտ է՝ տեղեկացնում է, կարող եմ ասել, որ այս իշխանությունը ամբողջովին հետաքրքրված է, որ հետաքննությունը բաց լինի, եթե անվտանգության մասվ ինչ-որ հարց լինի, ՔԿ-ն կտեղեկացնի»։
Հարցին՝ անձա՞մբ ճանաչել է Կուտոյանին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ երբևէ շփում չի ունեցել, որպես պաշտոնյա է ճանաչել։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտահոգիչ չէ՞, որ արդեն 3-րդ նախկին պաշտոնյան է փաստորեն մահանում, նա պատասխանեց․ «Ընդհանրապես մտածելու տեսանկյունից մարդը և պետական համակարգը այդպիսի հատկություն ունի ընդհանուր կոնտեքստի մեջ դնելու, բայց այս պահին հետաքննությամբ ձեռք բերված նախնական տվյալների տրամաբանության շրջանակներում ես կարծում եմ չպետք է դնել լայն կոնտեքստի մեջ, այլ սա առանձին դեպք պետք է դիտարկել»։
Հարցին՝ ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն չի ուղարկել, Գրիգորյանն պնդեց՝ ուղարկել է։
Դիտարկմանը, որ դա կառավարության աշխատակազմից է, նա ասաց․ «Հենց դա նշանակում է, որ վարչապետը ցավակցություն ուղարկել է, բոլորիս համար ողբերգական դեպք է, կարծում եմ քննարկման հարց չէ»։
Հարցին՝ մտահոգիչ չէ՞ ատելության մթնոլորտը, երբ ասում են, օրինակ, Հրայր Թովմասյանին՝ հաջորդը դու ես, ԱԽ քարտուղարը պատասխանեց․՝
«Կոչ կանեի, որ բոլորը զսպվածություն ցուցաբերեին, սա պատասխանատու պահ է, բռնության և ցանկացած այլ կոչ աընդունելի է, ողբերգությունն այնպիսին է, որ բոլորս պատասխանատվություն պետք է ունենանք»։
Տեսանյութը՝ News.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2307 դիտում
21:48 17-01-2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
7655 դիտում
18:51 17-01-2020
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ
Այս բաժնից
787 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
652 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
451 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը