211652_close_icon
views-count7658 դիտում article-date 18:51 17-01-2020

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անժամանակ եւ ողբերգական [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/17/1145200/]մահվան[/url] կապակցությամբ: Այդմասին ասված է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/317588669172510]էջում[/url] տարածված գրառման մեջ։ «Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտյանի ողբերգական մահվան գույժից: Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի եւ չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլեւ բոլոր նրանցը, ովքեր երբեւէ ճանաչել են մարդկային եւ մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ եւ պարկեշտ երիտասարդին եւ պետական պաշտոնյային: Խորին ցավակցություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին` կիսում մեծ վիշտն ու կսկիծը: Թող Աստված լույսի եւ խաղաղության մեջ պահի Գեորգիի հոգին եւ մխիթարություն ու սփոփանք պարգեւի նրա ընտանիքին: Գեորգի Կուտոյանի հետ կատարվածի քննության ընթացքը, նկատի առնելով նաեւ պետության մեջ նախկինում նրա զբաղեցրած դիրքը, պետք է լինի մեր հասարակության ակնդետ ուշադրության եւ հսկողության ներքո»:

Նմանատիպ նյութեր