Ճրագալույցի Սուրբ պատարագ Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված ծիսակատարությունը Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մեկնարկեց այսօր երեկոյան, Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ և Անմահ պատարագով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ձեռամբ:
Ճրագալույցի ավարտին բազմաթիվ հավատավորներ եկեղեցուց տուն տարան վառված ճրագներ, որպես Աստվածային լույս եւ Մայր եկեղեցու օրհնություն: Սուրբ Ծննդյան արարողությունը կշարունակվի վաղը՝ հունվարի 6-ին՝ Ջրօրհնեքի կարգով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի