211652_close_icon
views-count4485 դիտում article-date 19:11 05-01-2020

Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ճրագալույցի Պատարագ է մատուցվում. ՈՒՂԻՂ․ News.am

Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր` հունվարի 5-ին, Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում Այն մատուցվում է Մայր Աթոռի դիվանապետ Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի ձեռամբ: Հաղորդում է [url=https://news.am/arm/news/552973.html?fbclid=IwAR3_c09rpqcYQ44PAmIPiVzLFZfncEtBJIo49yKDEUqoUTZCDhjxAvqYOlQ]News.am[/url]-ը։ Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ: Նշենք, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Ճրագը խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը, կամ պահքից դուրս են գալիս հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո: Մարդիկ միմյանց ողջունում են այսպես. «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/news/552973.html?fbclid=IwAR3_c09rpqcYQ44PAmIPiVzLFZfncEtBJIo49yKDEUqoUTZCDhjxAvqYOlQ]News.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր