211652_close_icon
views-count122903 դիտում article-date 15:26 01-01-2020

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ ամանորից 1 ժամ անց խոշոր հրդեհն իր սև գործն է արել Բջնիում․ տարեց ամուսինները բարի մարդկանց օգնության կարիքն ունեն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 1-ին խոշոր հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 47, իսկ հետո թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։ Փրկարարները գյուղացիների հետ 2 ժամից ավելի պայքարել են կրակի դեմ։ Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն կրակի հետևանքով թոշակառու ամուսնինները մեծ վնաս են կրել․ այրվել է Նվեր Լաչինյանին պատկանող անասնագոմի և հարակից հացատան տանիքները, փայտյա կառուցատարրերը, ներսում գտնվող ողջ գույքը, այդ թվում՝ ամանորի համար պահեստավորված սնունդը, ինչպես նաև վայելափայտը, որը թոշակառու ամուսինները պետք է ողջ ձմռան ընթացքում օգտագործեին տան տաքացման համար։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսինները շնորհակալություն էին հայտնում հարևաններին, գյուղի ժողովրդին, ինչպես նաև հրշեջ փրկարարներին, ասելով․ «Եթե իմ հարևաններն ու գյուղացիները, իսկ հետո արդեն Չարենցավանի և Հրազդանի հրշեջ-փրկարարները օպերատիվ չգործեին, հաստատ ավելի վատ հետևանքներ էին լինելու։ Կրակը, որը չգիտենք ինչից է բռնկել, տարածվելու էր մի քանի հաևանների տներ։ Հիմա հույսով ուզում ենք հավատանք, որ Կոտայքի մարզպետարանը, ինչու չէ՝ նաև բարեգութ մարդիկ մեզ օգնության ձեռք կմեկնեն»։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց՝ եկեք սատար կանգնենք այս ընտանիքին, ով այս պահին բարի մարդկանց աջակցության կարիք ունի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր