47654 դիտում
20:02 19-12-2018
«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում». կրակը րոպեների ընթացքում իր սև գործն է արել. թոշակառու ամուսինները, որոնց տղան զոհվել է Արցախում, բարեգութ մարդկանց օգնության կարիքն ունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածնի վարչական տարածքի Զվարթնոց թաղամասի Մանուշյան փողոցի տներից մեկում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները:
Պարզվել է որ կրակը բռնկվել է թիվ 18 տան տանիքում, այնուհետև թիվ 16: Հրդեհի տարածումը հրշեջների և քաղաքացիների շնորհիվ նախ կանխվել է, այնուհետև մարվել:
Ամբողջությամբ այրվել է թիվ 18 տան տանիքի 120 քմ մակերեսը և թիվ 16 տան տանիքի մոտ 10 քմ հատվածը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին. «Ժողովրդական խոսքը ճիշտ է, երբ ասում է՝ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: Տանն ապրում են թոշակառու ամուսինները, ովքեր նաև ունեն առողջական խնդիր: Տղան 2008թ.-ին Հադրութում ծառայելիս է եղել և զոհվել է: Կինը՝ 51-ամյա Մարգարիտա Զադինյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, ամուսինն էլ՝ 58-ամյա Գենյա Զադինյանը, 3-րդ կարգի հաշմանդամ:
Նրանց թոշակը կազմում է 90 հազար դրամ ու այդ գումարով նրանք հաստատ չեն կարող տանիքը վերանորոգել: Խնդրում ենք բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն այս ընտանիքին, մանավանդ, որ նրանք ոչ թե գումար են խնդրում, այլ գոնե շինանյութով օգնեն: Հուսով ենք, որ կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կդրսևորեն բարի կամք ու այս ընտանիքին միայն չեն թողնի:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նույնպես խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի սատար կանգնեն թոշակառու հաշմանդամ ամուսիններին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5836 դիտում
18:58 12-06-2015
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. ընկույզի չափ կարկուտը վնասներ է պատճառել Լոռու մարզի Ճոճկան գյուղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1009 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
988 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
922 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր