Ուժեղ քամին իր սև գործն է արել Զովունիում. տարեց ամուսինները մնացել են առանց տանիք, խնդրանքով դիմում են Կոտայքի մարզպետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրեր առաջ հանրապետությունում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցում բնակվող տարեց ամուսինները հայտնվեցին անելանելի վիճակում։
Քամին վայրկյանների ընթացքում պոկել է տանիքը ու շպրտել։
-Երջանիկ պատահականությամբ՝ այդ պահին բակում մարդիկ չեն եղել, հակառակ դեպքում նրանք նույնպես կտուժեին,-Ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր ամուսինը,-Հիմա մենք թոշակառուներ ենք։ Խնդրում ենք, որպեսզի Կոտայքի մարզպետարանը օգնության ձեռք մեկնի։ Զովունիի գյուղապետարանից այցելել են, տեղում տեսել իրավիճակը, սակայն ոչինչ չեն խոստացել, դրա համար էլ դիմում ենք Կոտայքի մարզպետին»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի