3861 դիտում
13:41 31-12-2019
Առաջիկայում մենք կլսենք խոշոր գործարարների կողմից չակերտավոր նվիրատվությունների մասին, արդեն`ավտոբուսների տեսքով. Դավիթ Խաժակյան
Ես կարծում եմ, թե քաղաքային առումով միակ խնդիրը, որ լուծվել է այս ընթացքում, կամ քիչ թե շատ կարգավորվել է, աղբահանության ոլորտն է եղել, իսկ մնացած բոլոր ոլորտներում առաջընթաց չեմ տեսնում, վերջին մեկ տարվա քաղաքապետի գործունեության գնահատականը գոհացուցիչ չէ և նախորդ տարիների համեմատ ավելի վատ է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/31/david-khajakyan/3177175?fbclid=IwAR02g_X1qZzCO8qF2ZGjTQFz4hm84s6A8zKbJyLvjo6jIysevE6UPYWfoiI]Tert.am-[/url]ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը` ամփոփելով քաղաքային իշխանության աշխատանքները` անցնող տարվա ընթացքում:
«Սա նշանակում է, որ այս մեկ տարվա ընթացքում, ինչ քաղաքապետը պաշտոնավարում է ամբողջ ծավալով իր լիազորությունների իրականացումը արդյունավետ չի կատարում»,-ասաց նա:
Անդրադառնալով վերելակների խնդրին` Դավիթ Խաժակյանն ասաց, որ եթե վերելակային տնտեսության ներկայումս իրականացվող աշխատանքների տեմպը շարունակվի, նույնիսկ եթե կրկնապատկվի էլ նախատեսվող թիվը, խնդիրը չի լուծվելու ինչպես խոստացել են, քանի որ 100 վերելակը, թեև առաջընթաց է, սակայն մի քանի հազար վերելակների մեջ շատ քիչ թիվ է: Ինչ վերաբերում է տրանսպորտի խնդրին, ապա նա ասաց, որ 2019-ին տրանսպրտի առումով ունենք միայն այն պնդումը, որ կան ֆինանսական հաշվարկներ: «Եթե այդպես է, ամեն ինչ իրապես իրականացված է, և իրենք անկեղծ են, թող հրապարակեն տրանսպորտային ցանցի սակագնի նոր արժեքը, և մենք համոզվենք, որ ելակետային տվյալները իրական են, և մարդիկ էլ քննարկեն, թե պատրաստ են վճարել այդ սակագինը: Կարծում եմ՝ սակագին չհրապարակելը մարտավարություն է, թե ինչ նկատառումներով, դժվարանում եմ ասել»,-ասաց նա և նշեց, որ նոր տրանսպորտային համակարգում մի քանի տասնյակ ավտոբուս ձեռք բերելը խնդրի ամբողջական լուծում չէ:
Դավիթ Խաժակյանը նշեց, որ քաղաքային նոր իշխանության համար մեկ տարին ավելի քան բավարար էր ոչ միայն փորձառություն ունենալու համար, այլև նախագծեր, հայեցակարգեր մշակելու և կյանքի կոչման գրոծընթացը սկսելու համար: Չնայած դրան, նա նկատեց, որ դեռևս այդ փորձառությունը չունի այս իշխանությունը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/31/david-khajakyan/3177175?fbclid=IwAR02g_X1qZzCO8qF2ZGjTQFz4hm84s6A8zKbJyLvjo6jIysevE6UPYWfoiI]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2614 դիտում
16:33 27-09-2018
Դավիթ Խաժակյան. «Մենք գիտենք՝ ինչպես են աշխատում իրական ընդդիմադիրները»..aravot.am
Այս բաժնից
466 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
601 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1063 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը