211652_close_icon
views-count3195 դիտում article-date 21:57 29-12-2019

Ավետիք Իշխանյան. Եթե Հայաստանը չլիներ ԵԽ անդամ և որոշակի պարտավորություններ չունենար, ՍԴ բոլոր դատավորները վաղուց արդեն առնվազն կալանավորված կլինեին. Tert.am

Ինձ չի համոզում Գլխավոր դատախազության և արդարադատության նախարարի խոսքը, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցով անձեռնմխելիություն գոյություն չունի: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/29/ishkhanyan/3176230?fbclid=IwAR1pzn3FRoJN17KpC-knIIBWVkagqcWAbLV1-7Oxvp4UUM-y0RrEFnfULFo]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքով` հայտնի իրավական նորմեր կան, որ եթե օրենքը մեղմացնող է, ապա այդ ժամանակ է ուժի մեջ, եթե խստացնող է, ապա նախկին օրենքն է գործում, իսկ Հրայր Թովմասյանը նախկին՝ 2005 թվականի Սահմանադրությամբ է դարձել ՍԴ դատավոր: «Այս առումով ես կարծում եմ, որ նրա անձեռնմխելիությունն ապահոված է նախկին Սահմանադրությամբ: Երկրորդ խնդիրը հետևյալն է. իշխանությունը ցանկանում է ամեն գնով ազատվել ՍԴ անդամներից՝ հատկապես Հրայր Թովմասյանից: Մնացած բոլոր տիպի լուրջ դեմքով իրավական վերլուծություններն ինձ համար ծիծաղելի են»,- ասաց իրավապաշտպանը: Նա նշեց, որ իշխանությունն ուզում է ազատվել Հրայր Թովմասյանից, քանի որ վերջինս չի ցանկանում ենթարկվել իշխանություններին: Նրա խոսքով, եթե ՍԴ-ն չընդուներ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը կամ հետ վերադարձներ, ապա Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ խնդիր չէր լինի: Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, Ավետիք Իշխանյանն ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա միջազգային հանրությունից մեծ սպասելիքներ չունի: «Միջազգային կառույցները կարող են միայն օժանդակել, բայց մեր փոխարեն հարց չեն լուծելու: Կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը, թերևս, ինչ-որ վերաբերմունք կարտահայտի, բայց դա կարող է որոշիչ չլինել ՀՀ իշխանությունների համար»,- ասաց նա։ Ավետիք Իշխանյանն ընդգծեց, որ եթե Հայաստանը չլիներ Եվրոպայի խորհրդի անդամ և որոշակի պարտավորություններ չունենար, ապա ՍԴ բոլոր դատավորները վաղուց արդեն առնվազն կալանավորված կլինեին, եթե ոչ` ավելի դաժան ճակատագրի արժանացած կլինեին: «Ամեն դեպքում, միջազգային պարտավորությունները զսպում են ՀՀ հեղափոխական իշխանություններին»,- նկատեց Իշխանյանը: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/29/ishkhanyan/3176230?fbclid=IwAR1pzn3FRoJN17KpC-knIIBWVkagqcWAbLV1-7Oxvp4UUM-y0RrEFnfULFo]Tert.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր