211652_close_icon
views-count1171 դիտում article-date 22:05 11-11-2022

Եթե 1998-ին ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, ԼՂ հարցը վաղուց արդեն կարգավորվել էր. Փաշինյան. News.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակասություն չի տեսնում, որ մի կողմից Արցախն ակնկալում է, որ Հայաստանը պետք է իրեն պաշտպանի միջազգային հարթակներում, իսկ Հայաստանն էլ կարծում է, որ Արցախը պետք է Ադրբեջանի հետ առանձին բանակցի, հայտնում է  News.am-ը։

«Եթե կա հակասություն, դա առաջացել է շատ մեծ մի սխալի արդյունքում, որ 1998 թվականին Արցախը դուրս է թողնվել բանակցային պրոցեսից»,- Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աղետալի սխալ է տեղի ունեցել, որի աղետալի հետեւանքները մինչ օրս էլ կրում ենք: 2018 թվականից իմ դիրքորոշումը եղել է այն, որ Արցախը պետք է լինի հիմնական խոսացողը ԼՂ խնդրի կարգավորման եւ ԼՂ հայության պաշտպանության վերաբերյալ: Ես շարունակում եմ մտածել այդպես, որ այո, ԼՂ ներկայացուցիչները պետք է լինեն խոսակցության կողմ: Սա ճիշտ դիրքորոշում է: Կարծում եմ՝ սա ԼՂ մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու լավագույն ձեւն է: Ես դրանում համոզված եմ: Բոլոր բանակցություններում այդ դիրքորոշումը պաշտպանում եմ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այդ դեպքում Հայաստանն է դուրս մնում խոսակցությունից, Փաշինյանն արձագանքեց. «Հայաստանը չի կարող խոսակցությունից դուրս մնալ, եթե ուզենա էլ, չի կարող, որովհետեւ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է եւ տարածաշրջանային ու միջազգային հարաաբերությունների որեւէ հարցից չի կարող դուրս մնալ: Իհարկե, ԼՂ խնդիրը մեզ համար ունի հատուկ կարեւորություն, եւ մենք բոլոր միջոցներով պաշտպանում ենք նաեւ ԼՂ մեր հայրենակիցների շահերը: Դա արտահայտվում է նրանով, որ 2020-ի աղետալի պատերազմից հետո ամեն ինչ անում ենք, որ ԼՂ մեր հայրենակիցները շարունակեն ապրել ԼՂ-ում:

ԼՂ մեր հայրենակիցների հաջողության գրավականը այնտեղ ապրելն է, այնտեղ ստեղծագործելը, արարելն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նմանատիպ նյութեր