Հաճախ եմ հանդիպում Արման Սարգսյանի հետ, ընկերներ ենք, բա մեր թիմի անդամն է, եթե անդամ չլիներ, ոստիկանապետ չէր լինի. Ալեն Սիմոնյանը՝ Ոստիկանությունում Ա․ Սարգսյանի հետ հանդիպման մասին. Tert.am
Շատ ժամանակ է անցել, կոնկրետ չեմ կարող ասել՝ այդ օրը ինչ հարցով եմ եղել ոստիկանությունում, բայց ժամկետային առումով ենթադրում եմ, որ դա կապված է պետահամարանիշներին վերաբերող օրենսդրական նախաձեռնության հետ, որը դեռևս շրջանառության մեջ դրված չէ։
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/04/22/simonyan/3270100?fbclid=IwAR0yzUtTQ0cHDtjbY5IwCOafBIppAwt-7sab6Pooz9HNQ-B44Y1rKAgaPg8]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե նկատել են, որ մարտի 28 –ին Ոստիկանությունում հանդիպել է ոստիկանապետի հետ, սակայն հանդիպման մասին պաշտոնապես տեղեկություն չի տարածվել: Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախագծի վերաբյալ ինքը արդեն խոսել է․ խոսքը վերաբերում է նրան, որ օրենսդրական կարգավորումից հետո քաղաքացին կարողանա գնել պետհամարանիշ՝ իր ցանկացած նիշերով կամ բառերով:
«Նախագծով առաջարկվում է պետհամարնիշների հատուկ ձևով վաճառքը օրենսդրորեն թույլատրել, ինչը ոստիկանությունը պետք է կազմակերպի: Ես կրկնում եմ, իր հետ հաճախ եմ հանդիպում որովհետև ընկերական հարաբերություններ ունեմ: Բայց կոնկրետ չեմ հիշում, որ այդ օրն այդ նախագծի շուրջ է եղել քննարկումը, կարելի է ասել, ամիսը մեկ անգամ հանդիպում եմ նրա հետ», -մանրամասնեց Ալեն Սիմոնյանը:
Անդրադառանալով հարցին, թե հանդիպումները պաշտոնական բնույթ չե՞ն կրում, ԱԺ փոխխոսնակն ասաց.
«Լինում է, որ պաշտոնական հանդիպում է լինում, լինում է, որ գնում եմ համապատասխան բաժնի աշխատակիցների հետ քննարկումների: Օրինակ, վերջին հանդիպմանը քննարկել ենք, թե արդյոք նշված օրենսդրական նախաձեռնությունը կարո՞ղ է կյանքի կոչվել, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, արդյոք հնարավոր կլինի՞ այդ պետհամարանիշներով Վրաստան գնալ,ո՞վ պետք է վաճառի: Ես հասկանւմ եմ, որ մարդիկ փորձում են ինտրիգներ գտնել, բայց կարծում եմ՝ արգելված չէ ոստիկանապետի և ԱԺ փոխնախագահի միջև շփումները»,-ընդգծեց նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/22/simonyan/3270100?fbclid=IwAR0yzUtTQ0cHDtjbY5IwCOafBIppAwt-7sab6Pooz9HNQ-B44Y1rKAgaPg8]կայքում[/url]։