211652_close_icon
views-count3378 դիտում article-date 22:02 25-12-2019

Սիմոն Մարտիրոսյանին կշնորհվի Ռիո 2016-ի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) շուտով կլինի ոչ թե օլիմպիական փոխչեմպիոն, այլ չեմպիոն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հայտարարել է ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Ըստ նրա՝ Մարտիրոսյանն օլիմպիական ոսկին Միջազգային օլիմպիական կոմիտեից ամենայն հավանականությամբ կստանա 2020թ. հունվարին։ Մարզիչը հայտնել է, որ Ռիո 2016-ի 105 կգ քաշային կարգի չեմպիոն ուզբեկ Ռուսլան Նուրոիդինովի դոպինգ-թեստում արգելված խթանիչներ են հայտնաբերվել։ Մարզիկը դոպինգ է օգտագործած եղել Լոնդոն 2012-ում, և այդ դոպինգ-թեստը ստուգել են այն պատճառով, որ Ռիոյում չեմպիոն է դարձել։ Այդպիսով, Հայաստանը կունենա Ռիո 2016-ի 2 ոսկի։ Այնտեղ չեմպիոն էր դարձել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Նմանատիպ նյութեր