12574 դիտում
17:16 10-09-2016
Սեյրան Օհանյանը Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են 2016թ. օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները:
Հանդիսավոր ընդունելության ընթացքում հայ մարզիկներին ու մարզիչներին հայտնելով իր երախտագիտությունը և մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հայ ժողովուրդն այսօր ոչ միայն առօրյայում կամ առաջնագծում, այլև միջազգային մրցաշարերում բազմիցս ապացուցում է իր բարոյակամային հատկանիշների, վճռականության և ուժի մասին:
Խոսելով զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացի շուրջ և անչափ կարևորելով սպորտի ու ֆիզպատրաստության դերը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ զինված ուժերի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության գործընթացը ՝ առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, օլիմպիականներն ընդգծել են, որ իրենք ևս հայրենիքի զինվորներ են և մշտապես պատրաստ են զորավիգ լինել երկրի պաշտպանությանը:
Հանդիպման ավարտին 31-րդ օլիմպական խաղերում հաղթած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ, ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին, ծանրամարտիկներ՝ արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին և արծաթե մեդալակիր, զինծառայող Գոռ Մինասյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով:
Նմանատիպ նյութեր
23936 դիտում
14:28 16-11-2018
Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին պարգևատրելու համար
Այս բաժնից
679 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2008 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
913 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց