Ռիո-2016. Միհրան Հարությունյանը մրցավարների պատճառով զրկվեց Օլիմպիական չեմպիոնի տիտղոսից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի հունահռոմեական մրցաշարի 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը մրցավարական «բեսպրեդելի» արդյունքում զրկվեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսից:
Եզրափակիչում Միհրանը աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում արդյունավետ հնարքից հետո առջևում էր 1:0 հաշվով, սակայն երբ հաղթանակը մոտ էր, մրցավարները իբրև պասիվության համար անհասկանալի միավոր շնորհեցին սերբ մրցակցին ու գոտեմարտն այդպես էլ ավարտվեց` 1:1, ինչը հաղթանակ էր Շտեֆանեկի համար: