Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 26-ին
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 26-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 08.00-21:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
[b]25.12.2019թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ[/b]