211652_close_icon
views-count4696 դիտում article-date 21:26 08-12-2017

Դեկտեմբերի 9-10-ին Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ջերմանիս-Վեդի» մայրուղային ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 9-ին ժամը 07.00-ից մինչև դեկտեմբերի 10-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Վեդի քաղաքի, Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր