211652_close_icon
views-count1793 դիտում article-date 23:35 24-12-2019

Վայոց ձորի ոստիկանները բացահայտեցին դրամապանակի գողության դեպքը՝ հայտնաբերելով այրված գողոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Եղեգնաձորի բնակիչ, 15-ամյա մի պատանի գողացել է Գետափ գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի դրամապանակը, որի մեջ եղել էին 100 հազար դրամից ավելի գումար, վարորդական իրավունքի վկայական ու քարտեր։ Դեպքը տեղի էր ունեցել Եղեգնաձորի սրճարաններից մեկի մոտ։ Մարզային վարչության ծառայողները ստացված տեղեկությունները Եղեգնաձորի բաժնի գործընկերների հետ իրացնելու արդյունքում պատանուն հայտնաբերեցին։ Նա ներկայացվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Պարզվել է, որ նա գումարի մի մասը ծախսել է, մի մասն էլ տվել ընկերոջը։ Հետագա միջոցառումներով Եղեգնաձորի քրեական հետախույզները հայտնաբերեցին գողոնը։ Պատանին դրամապանակը, վարորդական իրավունքի վկայականն ու քարտերն այրել էր։ Դեպքի աեթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր