211652_close_icon
views-count6144 դիտում article-date 23:42 26-02-2020

Էրեբունու և Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին մարտկոցների գողությունը՝ հայտնաբերելով գողոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 25-ի վաղ առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում գողության վերաբերյալ երկու ահազանգ ստացվեց։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել էին Մելիքյան փողոցում կայանված մի բեռնատարի էլեկտրական մարտկոցները։ Մյուս դեպքում ևս գողոնը էլեկտրական մարտկոց էր։ Այս անգամ թիրախը Անդրանիկի փողոցում կայանված «Վոլգա» էր։ Մալաթիայի քրեական հետախույզների բացահայտման միջոցառումներին միացան Էրեբունու բաժնի գործընկերները։ Համատեղ աշխատանքի արդյունքում ժամեր անց գողության դեպքերը բացահայտվեցին։ Կասկածանքով բերման ենթարկված 40-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, տվեց խոստովանական բացատրություն։ Ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվեցին նաև գողացված էլեկտրական մարտկոցները։ Տուժողներից հաղորդում է ընդունվել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր