211652_close_icon
views-count13899 դիտում article-date 19:52 15-01-2020

Վայոց ձորի մարզի ոստիկանները բացահայտեցին Արփի գյուղում կատարված բնակարանային գողության դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 13-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ նախորդ տարվա նոյեմբերին մարզում բնակվող երկու երիտասարդ մտել են Արփի գյուղի մի առանձնատուն ու գողացել բջջային հեռախոսներ, օծանելիքներ, կենցաղային այլ իրեր։ Մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները կասկածվողների ինքնությունը պարզելուց հետո նրանց հրավիրեցին բաժին, որտեղ երիտասարդները տվեցին խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու և տուժողին վերադարձնելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր