3279 դիտում
13:40 21-12-2019
Պաշտպանը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված մշտադիտարկման այց է կատարել «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն»:
Պաշտպանը ծանոթացել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակին, պահման ընդհանուր պայմաններին, նրանց առօրյային և մատուցվող ծառայությունների առանձնահատկություններին: Այցի ընթացքում նա անմիջական միջավայրում շփվել է երեխաների հետ, առանձնազրույցներ ունեցել ինչպես տնօրինության, այնպես էլ որոշ երեխաների և հաստատության աշխատակիցների հետ:
Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել երեխաների մաքրության ու առողջության պահպանման հարցերին, կրթության իրավունքի իրացմանը, հոգեբանական աշխատանքների որակին, երեխաների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին: Նա ընդգծել է, որ ընտանիքից կտրվածությամբ պայմանավորված՝ երեխաներն արդեն բավականին խոցելի վիճակում են գտնվում, ուստի՝ անհրաժեշտ է նրանց մատուցել բարձրորակ սոցիալական ու հոգեբանական ծառայություններ:
Այցի ընթացքում արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատության տնօրենի հետ:
Պաշտպան Ա. Բեգլարյանը իր լիազորությունների սահմաններում կցուցաբերի աջակցություն արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ համագործակցելով բոլոր իրավասու մարմինների հետ։
Նմանատիպ նյութեր
1461 դիտում
14:47 27-07-2021
Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն
1700 դիտում
20:39 27-07-2022
Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն
Այս բաժնից
415 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
847 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
724 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը