Զինեդին Զիդան. «Բարսան» ունի Մեսի, բայց մենք մեր զենքն ունենք
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է «Ռեալի» հետ կայանալիք սուպերկլասիկոյին, որը կայանալու է դեկտեմբերի 18-ին՝ «Կամպ Նոու» ստադիոնում:
«Մենք պետք է մեր եռանդը կենտրոնացնենք դաշտում: Դա խաղին պատրաստվելու լավագույն միջոցն է:
Ես հիշում եմ, երբ խաղում էի կլասիկոյում, ապա դա հանդիպում էր, որով ապրում էիք: Մենք գիտենք, թե ինչ է մեզ սպասվում: Նրանք ունեն Մեսի, բայց մենք էլ մեր զենքն ունենք», ասել է Զիդանը: