211652_close_icon
views-count1645 դիտում article-date 15:42 24-07-2019

Զինեդին Զիդան. Բեյլը գոլ խփեց «Արսենալին», բայց դա ոչինչ չի փոխում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակը՝ International Champions Cup ընկերական մրցաշարում՝ «Արսենալի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/24/1130747/]խաղից[/url] հետո (2:2, 3:2՝ 11մ.), որտեղ ուելսցին գոլի հեղինակ դարձավ: «Բեյլը մեր հետ է, մենք շարունակելու ենք աշխատել: Մենք լավ խաղացինք, երբ մեր խաղացողին հեռացրին դաշտից, և ավելի լավ խաղացին, երբ մնացինք տասը տասի դեմ: Բայց ես չգիտեմ, հետո ինչ է լինելու: Այսօր Գարեթը ցանկացավ խաղալ, իսկ նախորդ խաղին՝ ոչ: Ես նրա հետ չեմ խոսել: Նա նորմալ մարզվել է, այդ իսկ պատճառով այսօր կազմում էր: Բայց միայն նրա համար, որ այսօր նա մի հատ լավ խաղ անցկացրեց, ոչինչ չի փոխվել: Բոլորդ էլ [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/23/1130652/]գիտեք[/url], թե ինչ է կատարվում», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր