Զինեդին Զիդան. Մենք «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք չենք բացի. դա մեր պատասխանն է նրանց քայլին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արդեն չեմպիոն դարձած «Բարսելոնայի» հետ Իսպանիայի առաջնության խաղից առաջ նշել է, որ ավանդական չեմպիոնական միջանցք կատալոնացիների համար չի լինելու:
«Ես չեմ որոշում, թե ինչու չպետք է չեմպիոնական միջանցք լինի: Աշխարհի ակումբային առաջնությունից հետո, ինչպես հասկանում եմ, չեմպիոնական միջանցքի հարցը նրանց այնքան էլ չէր հուզում:
Ինչ որ մեկն ասում է, որ նրանք չեն մասնակցել այդ մրցաշարին, բայց դա կեղծիք է: Աշխարհի ակումբային առաջնոթյանը մասնակցելու համար անհրաժեշտ է հաղթել Չեմպիոնների լիգայում, իսկ մենք բոլորս էլ մասնակցում ենք ՉԼ-ում:
Նրանք միջանցք չբացեցին: Որքան էլ հարգեմ, սակայն մենք էլ չենք անելու դա, քանի «Բարսելոնան» դա մեր համար չի արել:
Մենք հարգում ենք «Բարսելոնայի» նվաճումը, առաջնությունում հաղթելը կարևորագույն ու հրաշալի ձեռքբերում է: Ու իմ մեղքը չէ, որ այսպես ստացվեց:
Եթե «Բարսելոնան» մեր համար չեմպիոնական միջանցք բացեր, նույնն էլ մենք կանեինք», ասել է Զիդանը: