211652_close_icon

Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով կա 3 զոհ և տասնյակ վիրավորներ

views-count1988 դիտում article-date 09:34 16-12-2019
Ֆիլիպիններում տեղի ունեցած 6․8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով կա 3 զոհ, առնվազն 37 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է CNN Philippines-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր 6-ամյա աղջնակի մահվան մասին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր տուժածները գտնվել են Դավաո Դել Սուր նահանգում։ Ստորգետնյա ցնցումը մի քանի շենք է վնասել։ Էպիկենտրոնը գտնվել է Մագսայսայ բնակավայրից 5 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 28․2 կմ խորության վրա։ Այս պահին որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են:

Նմանատիպ նյութեր