Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան մի քանի տասնյակ վիրավորներ
Իտալիայում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած 6.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով կան մի քանի տասնյակ տուժածներ: Այս մասին հայտնում է TACC-ը:
Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիչիո Կուրչոն հայտնել է, որ այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն կան մի քանի տասյակ վիրավորներ:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/10/30/99815/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, առավոտյան ժամը 07:40-ին, Իտալիայի կենտրոնական հատվածում կրկին ուժգին՝ 6.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել:
Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցղնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Նշվում էր, որ ցնցումները ուժգին և տևական են եղել, ինչից Հռոմի բազմաթիվ բնակիչներ քնից արթնացել են ցնցվող պատերի պատճառով:
Ցնցումները զգացվել են Իտալիայի ողջ տարածքում:
Հռոմում մետրոն ժամանակավոր դադարեցրել է աշխատանքը: Այս պահին զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն փոխանցվում: