Ֆիլիպիններում գրոհայինների հետ բախման հետևանքով զոհվել է 7 զինվոր․ կան վիրավորներ
Ֆիլիպինների հարավում բանակի և «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների և ազգային բանակի զինյալների միջև բախումների հետևանքով զոհվել է 7 զինվոր, ևս 13֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
«Աբու Սայաֆ» խմբավորումը «Ալ Քաիդա» միջազգային խմբավորման ֆիլիպինյան մասնաճյուղն է համարվում։
Վերջին տարիններին Ֆիլիպիններում իրականացված 10֊նյակ խոշոր ահաբեկչությունների կազակերպիչն այդ խմբավորումն է։