Ֆիլիպիններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելանում է
Ֆիլիպինների հարավում երեկ երեկոյան տեղի ունեցած հզոր՝ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով ոչ միայն ավերածություններ են տեղի ունեցել, այլ կան նաև զոհեր, հաղորդում է Interfax-ը։
Տարբեր տվյալների համաձայն՝ զոհերի թիվը այս պահին հասնում է 15-ի։ Վիրավորվել է ավելի քան 120 մարդ։ Վնասվել են բնակելի շենքեր ու օդանավակայանը։
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է Սուրիգաո նահանգում, որտեղ հարյուրավոր բնակիչներ են տարհանվել։ Հիպոկենտրոնը գտնվել է 11 կմ խորության վրա։
Երկրաշարժին հաջորդել է մոտ 100 հետցնցում։