211652_close_icon
views-count105816 դիտում article-date 10:34 08-12-2019

Խոշոր ավտովթար Երևանում. Նորք Մարաշում «բենզավոզը» փլուզել է քարե պարիսպն ու երկաթե դարպասը և կողաշրջվել. սկսվել է դիզվառելիքի արտահոսք. ժամանել են մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ГАЗ 53 մակնիշի 34 MP 385 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմենակյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին ու երկաթե դարպասին, տապալել այն և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մինչ հրշեջների ժամանումը, վարորդին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր օգտագործել են նաև բենզալցակայանում պահվող կրակմարիչները, ինչի շնորհիվ կանխվել է կրակի բռնկումն ու տարածումը։ Այնուհետև բենզալցակայանի աշխատակիցները հոսանքազրկել են ավտոմեքենան, քանի որ մի թեթև կայծ ու կրակն անխուսափելի էր։ Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Կողաշրջման արդյունքում դիզվաեռլիքի արտահոսք է սկսվել, և այս պահին հրշեջներն ու բենզալցակայանի աշխատակիցները փորձում են դադարեցնել արտահոսքը, ճանապարհին էլ հրշեջները կատարում են լվացման աշխատանքներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քանի որ հավաքված են մեծ թվով հետաքրքրասեր քաղաքացիներ, իսկ վարորդներն էլ ծխախոտով են, ճանապարհային ոստիկաններն ու բենզալցակայանի աշխատակիցները նաև զգուշացնում են վարորդներին, որպեսզի դեպքի վայր ծխախոտով չմոտենան։ Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանն ու վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր