Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. Նուռնուսից դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է. պատասխանատուները «ուխտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզի թիվ 1 քննարկվող թեման վերաբերում է Բյուրեղավան քաղաքի սպասարկվող ջրի որակի պատճառով թունավորման դեպքերին, և մեծամասնությունը այն համոզմանն է, որ պատճառը «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից մատակարարվող ջրի որակն է, ինչը քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների մոտ առաջացրել է թունավորումներ, փսխումներ, ինչի հետևանքով մինչ այսօր հիվանդանոցներում բուժումներ են ստանում թունավորվածների մի մասը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բյուրեղավանից դեպի Նուռնուս և Նուռնուսի ամառանոցներ տանող ճանապարհին, ըստ SHAMSHYAN.com-ին ահազանգած մեծ թվով բնակիչների, 3-4 օր է՝ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է գալիս ինչ-որ բազալտե պատնեշի արանքից ու կորում է։
Բնակիչները նշում էին, որ այդ մասին արդեն չեն էլ ուզում «Վեոլիա Ջուր» ընկերությանը ասել, քանի որ, ինչպես իրենք են ասում, ասած-չասած՝ ոչ մի օգուտ։ Նույնիսկ, ըստ բնակիչների, «Վեոլիա Ջուրը» չի բարեհաճում այդ խմելու ջրի կորստի դեմն առնել։
Այս օրերին Կոտայքի մարզում, այդ թվում՝ Բյուրեղավան քաղաքից դեպի Նուռնուս և Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածներում, մարդիկ օրերով խմելու ջուր չեն ստանում, իսկ ջուրը 3-4 օր է՝ կորում է, և պատասխանատուները ցուցաբերում են քար անտարբերություն՝ վթարը վերականգնելու համար։
Հետաքրքիր է՝ այս 3-4 օրվա ընթացքում քանի տոննա խմելու ջուր է կորել, և ումից են այդ կորած ջրի գումարը հանելու։ Իհարկե՝ սպառողներից։ Իսկ եթե սպառողը մի լիտր ջուր տանի, կսարքեն ազգի դավաճան։
Պետք է հրատապ այս խնդրին միջամտի Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, որպեսզի խնդիրը լուծվի իրենց միջամտությամբ, թե չէ «Վեոլիա Ջրի» քեֆը երբ տա, այդ ժամանակ էլ կբարեհաճի ու ջրի կորստի դեմը կառնի։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։