Միջադեպ՝ Արմավիրի մարզում․ Արմավիր քաղաքի «Ալեքս» խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 15-ին միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03։50-ի սահմաններում «մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անդրանիկ Մ.-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի մարզային քրեական վարչությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 15-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, Անդրանիկ Մ.-ն Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 հասցեում գործող «Ալեքս» մթերային խանութի հարևանությամբ վիճաբանել է դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ։ Վերջինս իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով Անդրանիկ Մ.-ի մարմնի տարբեր հատվածներին վնասվածքներ է հասցրել։
Քրեական ոստիկանության ծառայողների կողմից միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։