Նուբարաշենում «մահաբեր» ճանապարհի հենապատի աշխատանքներն ավարտվել են. առաջիկայում կիրականացվի խճապատում և ասֆալտապատում, որից հետո երթևեկությունը կվերականգնվի. անակնկալ ժամանել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Առաջիկա օրերին ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ Նուբարաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող «մահաբեր» անունը ստացած ճանապարհը խճապատվելու է, ապա կիրականացվի ասֆալտապատում։
Այսօր՝ հուլիսի 23-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամբողջությամբ ավարտվել են արդեն բետոնե հենապատի կառուցման ու ճանապարհը հողային շերտով լցնելու աշխատանքները, և առաջիկա օրերին կատարվելու է խճաքարերով խճապատում, որից հետո իրականացվելու է ասֆալտապատում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ ՀԷՑ-ի մասնագետները նշված վայրում կատարելու են էլեկտրասյուների տեղափոխում, որպեսզի դրանք խոչընդոտ չլինեն ավտոմեքենաների երթևեկության համար։
Աշխատանքները կատարվում են անգամ հանգստյան օրերին, իսկ դրանք դանդաղում էին անբարենպաստ եղանակի պատճառով։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհաշինարարները նշում էին, որ առաջիկա 15 օրվա ընթացքում ճանապարհը կհանձնվի շահագործման, և իրենք ամեն ինչ արել են որակյալ, նաև խոստովանում էին, որ ճանապարհաշինարարների մեծ մասը մինչև այս հատվածում աշխատանքներ կատարելը և դրանից հետո երթևեկել են այս ճանապարհով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օրեր առաջ էլ անակնկալ նշված վայր է ժամանել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ Նուբարաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենից Բարձրաշեն, Զովաշեն տանող ճանապարհին աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին անբարենպաստ եղանակի պատճառով։
Ճանապարհին բետոնե հենապատ կառուցող աշխատակիցներն անգամ շաբաթ և կիրակի օրերին էին աշխատանքներ իրականացրել, երբ եղանակը եղել էր բարենպաստ։ Մինչդեռ որոշ քաղաքացիներ նեղսրտում էին, թե աշխատանքները դանդաղում են՝ չպատկերացնելով, որ պատճառը հորդառատ անձրևն ու կարկուտն էին։
դադարել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ նորից ճանապարհաշինարարները գործի են անցել։
Ճանապարհի հենապատի կառուցման աշխատանքների կարելի էր ասել հիմնական մասն արվել էր։ Մնացել էր մի քանի մետր հենապատի բետոնապատումը և այդ հատվածում հողային շերտի լցման աշխատանքները, իսկ հետո ճանապարհը լցվելու էր խճաքարով, իսկ հետո երեք շերտով ասֆալտապատում էր արվելու։ Մինչ այդ անցկացվելու էին նոր ջրահեռացման ու խմելու ջրերի խողովակներ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհաշինարարները նշել էին, որ եթե բարենպաստ եղանակը պահպանվի, կարճ ժամանակում երկար սպասված հիմնանորոգված ճանապարհը ամուր հենապատով կհանձնվի շահագործման։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի