Երևանի քրեական ոստիկանների փայլուն օպերացիան Դիլիջանում, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների գործադրմամբ 20-ամյա տղայի կյանքը զրկած երկու կասկածյալները վնասազերծվել են․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հուլիսի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները Տավուշի մարզում իրականացրել են ոստիկանական փայլուն օպերացիա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուրացան 109 հասցեում հուլիսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների գործադրմամբ սպանություն կատարող երկու կասկածյալները թաքնվում են Դիլիջան քաղաքում։
Երևանի քրեական ոստիկանները մեկնում են Դիլիջան և կարողանում են տաք հետքերով վնասազերծել նրանց, ապա սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխել Երևանի քրեական ոստիկանություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով նրանք են Վահագն Գաբրիելյանն ու Արթուր Մխիթարյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը հուլիսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ և կար զոհ։ Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել էր քաղաքացու մահը։
Դեպքի վայր էին ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին դեպքի հանգամանքները, սպանվածի և մյուս մասնակիցների ինքնությունները։
Ձեռնարկվել էին օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել էր կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի և մի քանի այլ ավտոմեքենաներ, որոնց վրա առկա էին կրակոցի հետքեր:
ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նշված վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում էր վիրավորում ստացել։
Քննչական բաժինը պարզել էր մահացածը Երևան քաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 20-ամյա Վահե Մկրտչյան էր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։