Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan Rogue»-ի վրա․ (ԼՐԱՑՎԱԾ) ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Քըրք Քըրքորյան փողոցի 33/5 հասցեում գործող «Ֆլեշ» գազաբենզալցակայանում 35-ամյա Արամայիս Խ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է լիցքավորման նպատակով, սակայն մինչև լիցքավորման ավարտը շարժվել է, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը պոկվել և ընկել է 36-ամյա Ռուզաննա Բ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Դավթյանը և Ազատ Խանգալդյանը։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
SHAMSHYAN.com-ը դեպքի հետ կապված նամակ է ստացել «Mercedes»-ի վարորդ ներկայացած Արամայիս Խ․-ից, ով հայտնում է հետևյալը
Իրականում վառելիքի լիցքավորման համար վճարումը կատարվել է, որից հետո լիցքավորման գործընթացի կազմակերպման, լիցքավորման սարքը միացնելու և անջատելու, ինչպես նաև հաճախորդին ընթացքը շարունակելու թույլտվություն տալու համար պատասխանատու աշխատակիցը հայտնել է, որ կարող եմ շարժվել և դուրս գալ լցակայանից։ Մեքենան առաջ շարժելու ընթացքում է միայն պարզվել, որ լիցքավորման սարքը դեռևս անջատված չի եղել մեքենայից, ինչի հետևանքով առաջացել է տվյալ պատահարը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։