Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է և առաջացել է դիզվառելիքի արտահոսք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում 70-ամյա Վալերի Ա․-ն իր վարած «Iveco» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Մազմանյանը, Դավիթ Մարգարյանը, Վոլոդյա Թումասյանը և Վաղինակ Սարգսյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Գարիկ Մխիթարյանի գլխավորությամբ։
Հրշեջ փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Տեղում Ֆ․ Բարեքյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհն սպասարկող «Մոստ Կոնտրակտ» ՍՊԸ-ի աշխատակիցները, ովքեր ճանապարհը մշակել են աղ ու ավազի խառնուրդով, քանի որ առաջացել էր սահքի վտանգ։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։