65746 դիտում
11:52 02-07-2022
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի թիվ 141 գիշերօթիկ մսուր մանկապարտեզում. դատարանի որոշմամբ՝ հատուկ տեխնիկայով քանդեցին քարե պարիսպն ու երկաթե դարպասը. իսկ ինչպե՞ս են տարհանվելու երեխաները վտանգի պայմաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հուլիսի 1-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Կեսօրին ծանր տեխնիկայով Մարդոյան 7 հասցեում գործող թիվ 141 գիշերօթիկ մսուր մանկապարտեզ են ժամանել բանվորներ ու փլուզել են մանկապարտեզին հարակից քարե պարիսպը, կոտրել երկաթե դարպասն ու հայտնել, որ իրենք կատարում են դատարանի օրինական վճիռը, այն է՝ դատարանը պարտավորեցրե է, որպեսզի այդ տարածքը, որը պատկանել է քաղաքացու, իսկ հետո օգտագործվել մանապարտեզի կողմից, անօրինական է։
«Մենք կատարում ենք դատարանի որոշումը, հետևաբար, մեր կողմից ոչ մի հակաօրինական գործողություններ չեն կատարվել»,-այս մասին մանկապարտեզի մոտ հավաքվածներին հայտնել էին ժամանողները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերօթիկ մսուր մանկապարտեզը հիմնովին վերանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, 2011 թվականին, հիմնանորոգումը ֆինանսավորել են Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը և Հայաստանի բարերարները։
Մայրաքաղաքում նմանատիպ մանկապարտեզներ մատների վրա կարող ես հաշվել։ Ամեն ինչ արված է՝ երեխաների առօրյան պատշաճ կազմակերպելու ուղղությամբ։ Մոտ 200 երեխա է հաճախում, ու բոլորն էլ սոցիալապես անապահով ընտանիքներից են։ Մեծ մասը գիշերում է այդտեղ ու միայն շաբաթ-կիրակի օրերին են գնում տուն։ Այն, որ այդ հատվածը պատկանել է քաղաքացու, դա փաստ է։ Մեր տեղեկություններով՝ հիմա Երևանի քաղաքապետարանն ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը փորձում են բանակցություններ վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի տարածքը գնեն և որպես նվիրատվություն՝ հանձնեն մանկապարտեզին։ Սակայն բանը քանդելուն չէր հասնի, եթե մանկապարտեզի ղեկավարությունը 2011 թ. այս կողմ փորձեր քաղաքացու հետ հայտարարի գալ, և խնդիրը կլուծվեր՝ ի շահ մանկապարտեզի։
Խնդիրը կայանում է նաև նրանում, որ դատական ոչ մի նիստի մանկապարտեզի աշխատակազմից ոչ ոք չի մասնակցել, միայն երեկ են անակնկալի եկել, երբ ծանր տեխնիկան մտել ու իր գործն է արել։
Մանկապարտեզ ժամանած Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, երեխաների անվտանգությունից ելնելով, սեփական միջոցներով սահմանազատել են տարածքը ու հիմա սպասում են, որպեսզի քաղաքապետը, ով գտնվում է արտերկրում, վերադառնա և խնդիրը ինչ-որ ձև լուծեն, ու դա, որ պեպք է լուծվի, փաստ է։
«Եթե արտակարգ դեպք՝ հրդեհ, երկրաշարժ կամ մեկ այլ բան լինի, ինչպե՞ս են այդ 200 երեխաներին ու աշխատակիցներին տարհանելու։ Ասում են, թե մյուս հատվածը բաց է, կարող են այդտեղով տարհանել, բայց դա հարցի լուծում չէ»,-նշում էին մանկապարտեզի մոտ հավաքված ծնողները, ովքեր, սակայն հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մանկապարտեզի այդ քաղաքացու հողատարածքի հարևանությամբ՝ մի քանի մետր հեռավորության վրա, կա էլեկտրաենթակայան, ինչը նույնպես լուրջ վտանգ է իրենից ներկայացնում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+